BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Փոխանակ «գծի տերերի» վրա աշխատանք տանեն, համարանիշների գույներն են փոխում

Փոխանակ «գծի տերերի» վրա աշխատանք տանեն, համարանիշների գույներն են փոխում
14.03.2013 | 17:44

Գծի տերերին, տաքսիների համարանիշերի գունափոխման, բեռնափոխադրամանն ու տրասնսպորտի սպասարկաման խնդիրներին էր նվիրված Վարորդների միության նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մամուլի ասուլիսը: Հիմա էլ տաքսու դեղին համարանիշները պետք է փոխարինվեն սպիտակ համարանիշներով, ինչն էլ, բնականաբար, առաջացրել է վարորդների դժգոհությունը: Թե ինչ տարբերություն սպիտակի ու դեղինի միջև, կամ ինչ դրական տեղաշարժ կլինի դեղինը սպիտակով փոխարինելու արդյունքում, վարորդների միության նախագահն ինքն էլ է դժվարանում պատասխանել: Թեև, ինչպես վերջինս է փաստում, այս փոփոխության շնորհիվ լիցենզավորման գումարը 17 հազար դրամով պակասում է, բայց վարորդները մտավախություն ունեն, որ այդ փոփոխությունից հետո ավելի մեծ պարտավորություններ են դրվելու անհատ տաքսիստների վրա. «Ես առաջարկում եմ` կամավոր սկզբունքով լինի. ով ուզենա, դեղին համարանիշ դնի, ով ուզենա`սպիտակ, ժամանակի ընթացքում պարզ կլինի ամեն ինչ»,-ասաց պրն Հովհաննիսյանը:
Բանախոսի կարծիքով, ոլորտի ամենամեծ խնդիրը ոչ թե համարանիշների գույներն են, այլ «գծի տեր» կոչվող անհատ ձեռներեցները, որոնց վրա պետք է աշխատանք տանել, ովքեր «պլան» ասվածից այն կողմ ոչինչ չեն հասկանում: «Գծի տեր» ասվածը չպետք է լինի: Օրենքով մի երթուղային գծում պետք է լինի երկու վարորդ, ովքեր պետք է աշխատեն ութ ժամով և որոշակի աշխատավարձով: «Պլանի փող» ասվածը պետք է դուրս գա, բայց դա կարող է լինել հարկային բեռը թեթևացնելու դեպքում, հակառակ դեպքում այս մարդաորսը, որ նկատելի է վարորդների շրջանում, կշարունակվի: Այդ իսկ պատճառով, ամբողջ ոլորտում պետք է բարեփոխումներ կատարվեն, այլ ոչ թե միայն փոխեն տաքսիների համարանիշների գույնը»,-նկատեց Տիգրան Հովհաննիսյանը:
Ավելին, բանախոսը կարծում է, որ այսօր ոչ մի միջոց չպետք է ձեռնարկել դեղին համարանիշները հանելու ուղղությամբ: «Ո՞ւր են մեր տաքսու և ավտոբուսի պարկերը, բոլորն աննպատակ վաճառված են: Այսօրվա մեր գծի տերերը պետք է միավորվեն մեկ բաժնետիրական կազմակերպության մեջ: Նրանք չպիտի ունենան գիծ»,-նշեց նա՝ առաջարկելով, որ բոլոր «գծի տերերն» իրենց վերահսկողության տակ գտնվող փոխադրամիջոցները տրամադրեն ավտոկայաններին, որոնք էլ իրենց հերթին կիրականացնեն դիսպետչերական պատշաճ հսկողություն: Վարորդների միության նախագահի կարծիքով՝ դիսպետչերական հսկողությունը «գծի տերերին» տրամադրելն է, որ հանգեցրել է փոխադրամիջոցների ծառայությունների նման ցածր որակին:
Կա նաև մեկ ուրիշ կարևոր հանգամանք. պրն Հովհաննիսյանի խոսքով, սպիտակ համարանիշների փոխարինման դեպքում վարորդները ստիպված չեն լինի դիմել երկու պետական մարմնի`մասնավորապես ՃՈ-ի տարածքային հաշվառման- քննարկման ստորաբաժանումներին: Այսինքն, նոր օրենքով բուժզննում և տեխզննում անցնելու հարց չի առաջանալու, ինչը դժգոհություն է առաջացրել տաքսու վարորդների շրջանում: Դա նշանակում է յուրաքանչյուրին տաքսի վարելու հնարավորություն տալ : «Չնայած դա մինչ այսօր կրել է ֆիկտիվ բնույթ, բայց պետք է այնպես անել, որ դրանք ֆիկտիվ չլինեն, բա չիմանա՞ս` ղեկին նստածը առո՞ղջ է, թե ոչ»,-մտահոգություն հայտնեց պրն Հովհաննիսյանը:
Վարորդների միության նախագահը տեղեկացրեց, որ այս առթիվ, վաղը, ժամը 11:00-ին, Արգիշտի արձանի մոտից վարորդները բողոքի երթ են կազմակերպելու:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ